Մարքեթինգի մասնագետ
- Обнаружено medjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (4 ч назад)
Աշխատանքի նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է կրեատիվ և կազմակերպչական հմտություններով մարքեթինգի մասնագետ, ով կիրականացնի շուկայի ուսումնասիրություններ, կկազմակերպի գովազդային արշավներ, ինչպես նաև կկազմի մարքեթինգային պայմանագրեր և կապահովի դրանց պատշաճ իրագործումը։
Աշխատանքային պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրությունների իրականացում և վերլուծություններ՝ պարզելու շուկայում առկա իրավիճակը և համապատասխան առաջարկների ներկայացում՝ կատարված վերլուծությունների հիման վրա,
- ATL և BTL մարքեթինգային ռազմավարությունների իրագործում,
- Գովազդային արշավների համակարգում,
- Պրոմո արշավների և միջոցառումների կազմակերպում,
- Մարքեթինգային պայմանագրերի կազմում և դրանց պատշաճ իրագործման համակարգում,
- Մատակարարների հետ պայմանագրերի կազմում և դրանց պատշաճ իրագործման համակարգում,
- Մատակարարների մասով հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Մարքեթինգային ակցիաների կազմակերպում,
- Սոցիալական մեդիա ռազմավարության մշակում, իրագործում և արդյունավետության վերլուծություն,
- Հաճախորդների նախասիրությունների ուսումնասիրում, նոր առաջարկների մշակում։ Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Նորարար և կրեատիվ մտածողություն,
- Անալիտիկ մտածողություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Microsoft Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա Աշխատանքային ժամերը՝ 09.00-18.00 Հասցեն՝ Շիրակի 1/68 Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել sirarpy.soghomonyan@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգի մասնագետ»: