Մարքեթինգի մասնագետ

Հայտնաբերվել է medjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (1 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է կրեատիվ և կազմակերպչական հմտություններով մարքեթինգի մասնագետ, ով կիրականացնի շուկայի ուսումնասիրություններ, կկազմակերպի գովազդային արշավներ, ինչպես նաև կկազմի մարքեթինգային պայմանագրեր և կապահովի դրանց պատշաճ իրագործումը։

Աշխատանքային պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրությունների իրականացում և վերլուծություններ՝ պարզելու շուկայում առկա իրավիճակը և համապատասխան առաջարկների ներկայացում՝ կատարված վերլուծությունների հիման վրա,
  • ATL և BTL մարքեթինգային ռազմավարությունների իրագործում,
  • Գովազդային արշավների համակարգում,
  • Պրոմո արշավների և միջոցառումների կազմակերպում,
  • Մարքեթինգային պայմանագրերի կազմում և դրանց պատշաճ իրագործման համակարգում,
  • Մատակարարների հետ պայմանագրերի կազմում և դրանց պատշաճ իրագործման համակարգում,
  • Մատակարարների մասով հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Մարքեթինգային ակցիաների կազմակերպում,
  • Սոցիալական մեդիա ռազմավարության մշակում, իրագործում և արդյունավետության վերլուծություն,
  • Հաճախորդների նախասիրությունների ուսումնասիրում, նոր առաջարկների մշակում։ Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Նորարար և կրեատիվ մտածողություն,
  • Անալիտիկ մտածողություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա Աշխատանքային ժամերը՝ 09.00-18.00 Հասցեն՝ Շիրակի 1/68 Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել sirarpy.soghomonyan@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգի մասնագետ»:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Alfa-Pharm · 3
Մարքեթինգի մասնագետ — Alfa-Pharm | medjob.am