Մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետ
- Հասցե
- Շիրակի 1/68
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (6 ժամ առաջ)
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետի, ով համակարգելու է մարքեթինգային գործընկերների հետ հարաբերությունները, պայմանագրերի կնքումն ու վերահսկողությունը, ինչպես նաև մշակելու է հաշվետվություններ ու վերլուծելու է մարքեթինգային նախաձեռնությունների արդյունավետությունը։
Պարտականություններ
- Համակարգել և վերահսկել մարքեթինգային պայմանագրերի պայմանների ժամանակին կատարումը, կնքել նոր մարքեթինգային պայմանագրեր,
- Կատարել անհրաժեշտ հաշվարկներ և կազմել հաշվետվություններ մարքեթինգային պայմանագրերի վերաբերյալ,
- Պահպանել կապ բոլոր գործող գործընկերների հետ՝ մարքեթինգային պայմանագրերի բոլոր պայմանների ապահովման և կատարման նպատակով,
- Ակտիվորեն մասնակցել մարքեթինգային պլանի և քաղաքականության մշակման աշխատանքներին,
- Մասնակցել մարքեթինգային հետազոտությունների իրականացման աշխատանքներին,
- Կատարել վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություն կիրառված գործիքների արդյունավետության վերաբերյալ,
- Կատարել մարքեթինգային նախաձեռնությունների ցուցանիշների և բիզնես-քեյսերի վերլուծություն (pre and post analysis),
- Պատրաստել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ և պրեզենտացիաներ,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
- Անալիտիկի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- MS Excel և PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
- Պարբերական աշխատանքների ավտոմատացման ունակություն,
- Տվյալների բազաների հետ աշխատանքի գիտելիքների առկայություն,
- Վերլուծական մտածողություն, ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն:
Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա
Աշխատանքային ժամերը՝ 09.00-18.00
Հասցեն՝ Շիրակի 1/68
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել sirarpy.soghomonyan@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետ»: