Մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետ

Address
Շիրակի 1/68
Experience
1+ year
Found by medjob
13.10.2026
Last confirmed at source
13.10.2026 (6 h ago)

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետի, ով համակարգելու է մարքեթինգային գործընկերների հետ հարաբերությունները, պայմանագրերի կնքումն ու վերահսկողությունը, ինչպես նաև մշակելու է հաշվետվություններ ու վերլուծելու է մարքեթինգային նախաձեռնությունների արդյունավետությունը։

Պարտականություններ

  • Համակարգել և վերահսկել մարքեթինգային պայմանագրերի պայմանների ժամանակին կատարումը, կնքել նոր մարքեթինգային պայմանագրեր,
  • Կատարել անհրաժեշտ հաշվարկներ և կազմել հաշվետվություններ մարքեթինգային պայմանագրերի վերաբերյալ,
  • Պահպանել կապ բոլոր գործող գործընկերների հետ՝ մարքեթինգային պայմանագրերի բոլոր պայմանների ապահովման և կատարման նպատակով,
  • Ակտիվորեն մասնակցել մարքեթինգային պլանի և քաղաքականության մշակման աշխատանքներին,
  • Մասնակցել մարքեթինգային հետազոտությունների իրականացման աշխատանքներին,
  • Կատարել վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություն կիրառված գործիքների արդյունավետության վերաբերյալ,
  • Կատարել մարքեթինգային նախաձեռնությունների ցուցանիշների և բիզնես-քեյսերի վերլուծություն (pre and post analysis),
  • Պատրաստել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ և պրեզենտացիաներ,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
  • Անալիտիկի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • MS Excel և PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
  • Պարբերական աշխատանքների ավտոմատացման ունակություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատանքի գիտելիքների առկայություն,
  • Վերլուծական մտածողություն, ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն:

Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա

Աշխատանքային ժամերը՝ 09.00-18.00

Հասցեն՝ Շիրակի 1/68

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել sirarpy.soghomonyan@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետ»: