Կոնտենտ ստեղծող մասնագետ

Обнаружено medjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (2 ч назад)

Աշխատանքային նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն փնտրում է կրեատիվ և նախաձեռնող կոնտենտ ստեղծող մասնագետ, ով կաջակցի բրենդի թվային առաջխաղացմանն ու վիզուալ հաղորդակցությանը՝ ստեղծելով բարձրորակ բովանդակություն կայքի, սոցիալական հարթակների և մարքեթփլեյսերի համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել կոնտենտ ռազմավարություն, ներկայացնել և իրականացնել կայքի և սոցիալական էջերի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ,
  • Ուսումնասիրել ոլորտին վերաբերող թեմաները` նոր ռազմավարական գաղափարներ ու բովանդակություն ստեղծելու նպատակով,
  • Բացահայտել հաճախորդների կարիքները՝ վերլուծությունների հիման վրա, համակարգել կոնտենտը թիմի հետ և ստեղծել, հրապարակել համապատասխան նյութեր,
  • Ստեղծել վիդեո կոնտենտ բոլոր առաջնային բրենդների և ուղղությունների համար
  • Դեղատնային ցանցի և օնլայն դեղատան համար նկարահանել, մոնտաժել և տարածել ռիլեր (Reel maker),
  • Կատարել փոփոխություններ կայքի կոնտենտում՝ բարելավելու SEO դիրքերը թիրախավորող բառերով,
  • Մարքեթփլեյսերի համար ( Wildberries, Ozon, այլ) ստեղծել տարբերվող, կրեատիվ, հետաքրքիր և ներգրավող կոնտենտ վիզուալ և վիդեո տարբերակներով՝ առաջխաղացման և օրգանական աճ ապահովելու նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն․ նախընտրելի է մարքեթինգի ոլորտում,
  • Կոնտենտի ստեղծման փորձ (սոցիալական հարթակների և մարքեթփլեյսերի համար),
  • Վիդեո կոնտենտ նկարահանելու և մոնտաժելու ունակություններ,
  • Սոցիալական էջերի վարման փորձառություն, սոցիալական մեդիայի գործիքների իմացություն,
  • Առցանց էջերի/հարթակների վարման փորձ (նոր սոցիալական էջերի հետ աշխատանքի իմացություն և առաջխաղացման փորձ, օրինակ՝ Tiktok, Pinterest,Telegram և այլն),
  • Հայոց լեզվի գերազանց, ռուսերեն ու անգլերեն լեզուների գրավոր և բանավոր լավ իմացություն, ճկուն խոսք,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություն:

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել sirarpy.soghomonyan@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կոնտենտ ստեղծող մասնագետ»:

Похожие вакансии

Все вакансии Alfa-Pharm · 3
Կոնտենտ ստեղծող մասնագետ — Alfa-Pharm | medjob.am