Բժշկական ներկայացուցիչ

Զբաղվածություն
Լրիվ դրույք
Հայտնաբերվել է medjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (1 ժամ առաջ)

Զբաղվածությունը: Մշտական, Ամբողջ դրույք

Աշխատավարձ: Բարձր մրցակցային

Կրթություն: Բարձրագույն մասնագիտական կրթություն

Նկարագրություն

«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը փնտրում է բժշկական ներկայացուցչի` բժշկական հաստատություններում` բժիշկներին և դեղատներում` դեղագետներին և դեղագործներին դեղամիջոցները և հարդեղագործական ապրանքները ներկայացնելու համար։

Պարտականություններ

  • Անհատական այցերի իրականացում, լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում դերմատոկոսմետիկ միջոցների, կիրառման եղանակների և սխեմաների վերաբերյալ
  • Համագործակցություն մաշկաբանների, մաշկաբան-կոսմետոլոգների, կոսմետոլոգիական կենտրոնների, սրահների և խանութների, SPA կենտրոնների, դեղատների հետ
  • Շուկայի մասին լիարժեք տեղեկատվության հավաքագրում, մրցակիցների ուսումնասիրություն, արտադրանքի թիրախային լսարանի և թիրախային շուկայի բացահայտում
  • Շուկայում դերմատոկոսմետիկ միջոցների դիրքերի ամրապնդում և ապրանքանիշերի զարգացում
  • Ընկերության արտադրանքի վաճառքի խթանում
  • Մասնագիտական հանդիպումների կազմակերպում և որակավորման դասընթացների մասնակցություն (սեմինարներ, թրեյնինգներ և այլն)
  • Համագործակցող գործընկերների հետ վարել կոմերցիոն համագործակցությունների շղթա
  • Շուկայում նոր գործընկերների բացահայտում և ձեռքբերում
  • Վաճառքների աճի խթանում
  • Ամրապնդել կազմակերպության դերը շուկայում՝ ապահովելով ուժեղ մրցակցային դիրք
  • Աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին և/կամ կազմակեպության ղեկավարությանը

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական և դեղագիտական կրթություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն(անգլերենը կդիտվի որպես առավելություն),
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • MS Office իմացություն,
  • Վարորդական իրավունք և ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Asteria · 4
Բժշկական ներկայացուցիչ — Asteria | medjob.am