Դեղագետ - դեղագործ
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (1 ժամ առաջ)
Զբաղվածությունը: Մշտական, Ամբողջ դրույք
Աշխատավարձ: Բարձր մրցակցային
Կրթություն: Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
Աստերիա դեղատնային ցանցը ընդլայնվում է, ուստի սիրով տեղեկացնում ենք մեր թիմի համալրման մասին։
Դեղագե՞տ կամ դեղագո՞րծ ես,
Ուզու՞մ ես աշխատել լավագույն դեղագործական ընկերություններից մեկում, ապա այս առաջարկը քեզ համար է:
Մենք առաջարկում ենք հետևյալը՝․
- Բարձր մրցակցային աշխատավարձ
- Աշխատավարձի շահավետ բոնուսային համակարգ
- Մասնագիտական աճին նպաստող շարունակական դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (դեղագետ,դեղագործ)
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Պատասխանատվության բարձր զգացում
Հաղորդակցման և վաճառքի հմտություններ
- Սթրեսակայունություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
Պարտականություններ
- Զբաղվել դեղատնային ցանցում առկա դեղագործական և հարդեղագործական ապրանքների բացթողմամբ/վաճառքով
- Հետևել ապրանքների դասավորվածությանը և ցուցադրությանը՝ նախապես սահմանված կարգով
- Սպասարկել հաճախորդներին, տեղեկացնել դեղերի և հարդեղագործական արտադրանքի մասին, ներկայացնել դրանց օգտագործման եղանակները և իրականցնել խորհրդատվություն ըստ անհրաժեշտության
- Հետևել դեղատան ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը, անհրաժեշտության դեպքում ձևակերպել պատվերներ
Հավելյալ նշումներ
- Մալաթիա-Սեբասիա վարչական շրջան
- Շենգավիթ վարչական շրջան
- Կենտրոն վարչական շրջան
- Աջափնյակ վարչական շրջան։
Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@asteria.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով Դեղագետ/Դեղագործ: