Բժշկական ներկայացուցիչ
- Занятость
- Полная занятость
- Обнаружено medjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (7 ч назад)
Զբաղվածությունը: Մշտական, Ամբողջ դրույք
Աշխատավարձ: Բարձր մրցակցային
Կրթություն: Բարձրագույն մասնագիտական կրթություն
Նկարագրություն
«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը փնտրում է բժշկական ներկայացուցչի` բժշկական հաստատություններում` բժիշկներին և դեղատներում` դեղագետներին և դեղագործներին դեղամիջոցները և հարդեղագործական ապրանքները ներկայացնելու համար։
Պարտականություններ
- Անհատական այցերի իրականացում, լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում դերմատոկոսմետիկ միջոցների, կիրառման եղանակների և սխեմաների վերաբերյալ
- Համագործակցություն մաշկաբանների, մաշկաբան-կոսմետոլոգների, կոսմետոլոգիական կենտրոնների, սրահների և խանութների, SPA կենտրոնների, դեղատների հետ
- Շուկայի մասին լիարժեք տեղեկատվության հավաքագրում, մրցակիցների ուսումնասիրություն, արտադրանքի թիրախային լսարանի և թիրախային շուկայի բացահայտում
- Շուկայում դերմատոկոսմետիկ միջոցների դիրքերի ամրապնդում և ապրանքանիշերի զարգացում
- Ընկերության արտադրանքի վաճառքի խթանում
- Մասնագիտական հանդիպումների կազմակերպում և որակավորման դասընթացների մասնակցություն (սեմինարներ, թրեյնինգներ և այլն)
- Համագործակցող գործընկերների հետ վարել կոմերցիոն համագործակցությունների շղթա
- Շուկայում նոր գործընկերների բացահայտում և ձեռքբերում
- Վաճառքների աճի խթանում
- Ամրապնդել կազմակերպության դերը շուկայում՝ ապահովելով ուժեղ մրցակցային դիրք
- Աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին և/կամ կազմակեպության ղեկավարությանը
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական և դեղագիտական կրթություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն(անգլերենը կդիտվի որպես առավելություն),
- Թիմում աշխատելու ունակություն,
- MS Office իմացություն,
- Վարորդական իրավունք և ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։