Գլխավոր իրավաբան
- Город
- Ереван
- Адрес
- Հայաստան, քաղ. Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, շենք 26
- Подразделение
- Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն / Իրավական աջակցության բաժին
- Занятость
- Временная
- Опыт
- от 2 лет
- Зарплата
- 267 072
- Опубликовано
- 13.10.2026
- Дедлайн
- 16.10.2026
- Обнаружено medjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (1 ч назад)
Ենթակա և հաշվետու է
Գլխավոր իրավաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր իրավաբաններից մեկը:
Աշխատավայր
Հայաստան, քաղ. Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, շենք 26
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- իրականացնում է Տեսչական մարմնի կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջապահության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, անձի ֆունկցիոնալության գնահատման, անձի ֆունկցիոնալության գնահատման, դեղերի շրջանառության և դեղատնային գործունեության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության նկատմամբ իրավական աջակցություն,
- իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ստացված դիմում-բողոքների, ինչպես նաև Տեսչական մարմնի նախաձեռնության հիման վրա բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջապահության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, անձի ֆունկցիոնալության գնահատման, անձի ֆունկցիոնալության գնահատման, դեղերի շրջանառության և դեղատնային գործունեության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, օրենքով Տեսչական մարմնի իրավասությանը վերապահված գովազդի նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում՝ ներառյալ հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի բնագավառում, հարուցված վարչական վարույթների և Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների իրականացման հետ կապված իրավական աջակցության տրամադրում,
- իրականացնում է ՀՀ դատարաններ Տեսչական մարմնի անունից հայցադիմումների, բողոքների, միջնորդությունների, դիրքորոշումների, ինչպես նաև Տեսչական մարմնի դեմ ներկայացված հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխանների կազմման աշխատանքներ,
- իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով Տեսչական մարմնի շահերի ներկայացում ՀՀ դատական բոլոր ատյաններում,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման աշխատանքներ,
- իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության և Վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության, իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման ու գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքներ,
- նախապատրաստում է առողջապահության (բժշկական օգնության և սպասարկման, դեղերի և դեղագործական արտադրատեսակների շրջանառության, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջապահության ապահովման), աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր,
- իրականացնում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլփաստաթղթերի,ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքներ,
- մասնակցում է վարչական վարույթների ընթացքում լսումներին և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննություններին,
- իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության և Վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության, իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման ու գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքներ։
Իրավունքները
- Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից ստանալ համապատասխան տեղեկատվություն,
- Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքների վերաբերյալ մեթոդական աջակցության շրջանակներում ներկայացնել առաջարկություններ,
- Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ՝ վարչական վարույթների, ստուգումների հետ կապված աշխատանքները լիարժեք կատարելու նպատակով անհրաժեշտության դեպքում Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
Պարտականությունները
- մշակել Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվողառաջարկություն`ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերացման նպատակով ժամկետներ սահմանելու վերաբերյալ,
- կազմելբողոքարկված վարչական վարույթների համար անհրաժեշտ փաստաթղթեր,
- ուսումնասիրել առողջապահության(բժշկական օգնության և սպասարկման, դեղերի և դեղագործական արտադրատեսակների շրջանառության, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության), անձի ֆունկցիոնալության գնահատման և աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտները կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ,
- ստուգել տարածքային կենտրոնների կողմից հարուցված վարչական վարույթների, ստուգումների վերաբերյալ փաստաթղթերի իրավական հիմքերը և ներկայացնել Բաժնի պետին,
- նախապատրաստել համապատասխան նյութեր տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն առնչվողիրավական ակտերի մասին տնտեսվարող սուբյեկտների իրազեկումն իրականացնելու նպատակով:
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոլորտ: ԻՐԱՎՈՒՆՔ
Ենթաոլորտ: Իրավունք
Մասնագիտություն: 042101.00.6 Իրավագիտություն կամ 042101.00.7 Իրավագիտություն
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում։
Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Կոնֆլիկտների կառավարում
- Բողոքների բավարարում
- Ժամանակի կառավարում
- Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Ծրագրերի մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
267072
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար