Ավագ տեսուչ
- Город
- Ванадзор
- Адрес
- Հայաստան, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհ 14:
- Подразделение
- Հյուսիսային տարածքային կենտրոն / Դեղերի շրջանառության վերահսկողության բաժին
- Опыт
- от 1 года · Senior / Старший
- Зарплата
- 189 696 AMD
- Опубликовано
- 09.10.2026
- Дедлайн
- 16.10.2026
- Обнаружено medjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (1 ч назад)
Ենթակա և հաշվետու է
Ավագ տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետ-տեսուչին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Ավագ տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետ-տեսուչը կամ Ավագ տեսուչներից մեկը կամ Տեսուչը:
Աշխատավայր
Հայաստան, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհ 14
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- մասնակցում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումներին,
- մասնակցում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղատնային գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գովազդի մասին օրենսդրության կատարման նկատմամբ ստուգումներին, վարչական վարույթների իրականացման աշխատանքներին,
- մասնակցում է դեղի ստեղծման, նախակլինիկական հետազոտության, կլինիկական փորձարկման, արտադրության, պատրաստման, դեղաբուսական հումքի մշակման, ներմուծման, արտահանման, փոխադրման, պահպանման, իրացման, բաշխման, կիրառման, տեղեկատվության տարածման, ոչնչացման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին,
- մասնակցում է իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականների նախագծերի կազմման աշխատանքներին՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար,
- մասնակցում է «Լիցենզավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդագրերի նախագծերի կազմման աշխատանքներին՝ լիցենզավորող կամ թույլտվություն տրամադրող մարմիններին ներկայացնելու նպատակով,
- մասնակցում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքներին՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ,
- մասնակցում է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական աշխատանքներին,
- մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական վարույթների հարուցման, ստուգումների և ուսումնասիրությունների աշխատանքներին,
- մասնակցում է դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման հայտնաբերման դեպքերում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկությունների կազմման աշխատանքներին։
Իրավունքները
- Վերահսկողության իրականացման ընթացքում համապատասխան ստորաբաժանումներից կամ այլ տեսչական մարմիններից պահանջել դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն,
- տնտեսավարող սուբյեկտներից պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ,
- տնտեսավարող սուբյեկտներից վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր,
- Բաժնի պետ-տեսուչին ներկայացնել առաջարկություններ՝Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
Պարտականությունները
- առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները,
- վարչական վարույթների շրջանակներում մշակվող փաստաթղթերն ուղարկել հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին համաձայնության մինչ հաստատման ուղարկելը,
- նախապատրաստել վարչական իրավախախտումների գործերի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը, վարչական իրավախախտումների տուգանքի որոշման համար անհրաժեշտ նյութերը,
- ուսումնասիրել դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերը,
- ուսումնասիրել համապատասխան նյութեր տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն առնչվողիրավական ակտերի մասին տնտեսվարող սուբյեկտների իրազեկումն իրականացնելու նպատակով։
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Ոլորտ: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Ենթաոլորտ: Ֆարմացիա
Ուղղություն: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ոլորտ: ՔԻՄԻԱ
Ենթաոլորտ: Քիմիա
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում կամ առողջապահության բնագավառում դեղագետի` մեկ տարվա աշխատանքային ստաժ։
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության համար:
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Բողոքների բավարարում
- Ժամանակի կառավարում
- Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
189 696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ
Անձնային Որակներ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար