ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում լաբորանտ-մանրէաբանի
- Քաղաք
- Աբովյան
- Հրապարակվել է
- 16.10.2026
- Հայտնաբերվել է medjob-ում
- 16.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 16.10.2026 (1 ժամ առաջ)
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում լաբորանտ-մանրէաբանի։
Ստորաբաժանում՝ Ազգային (Տուբերկուլոզային) Ռեֆերենս Լաբորատորիա։
Աշխատանքի վայր՝ ք. Աբովյան, Արզնու խճուղի 10։
Աշխատաժամանակ՝ լրիվ աշխատանքային օր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:30–16:00։
Աշխատանքի տևողություն՝ երկարաժամկետ՝ երեք ամիս փորձաշրջանով։
Պահանջվող կրթությունն ու հմտությունները
- Միջին մասնագիտական կրթություն՝ պարտադիր լաբորանտ-մանրէաբանի մասնագիտական որակավորմամբ։ Հավաստագրի առկայությունը պարտադիր է։
- Լաբորանտ-մանրէաբանի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Բժշկական էթիկայի նորմերի պահպանում։
- Թիմում աշխատելու հմտություն։
- Բարձր պատասխանատվություն։
- Կարգապահություն։
- Հայերենի գերազանց իմացություն։ Ռուսերենի և անգլերենի տիրապետումը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Լաբորանտ-մանրէաբան»։