Վիրահատական բուժքույր
- Աշխատավարձ
- 200 000 – 350 000 AMD
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (1 ժամ առաջ)
“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրահատական բաժանմունքին անհրաժեշտ է բանիմաց, գրագետ, բծախնդիր և պատասխանատու բուժքույր՝ ցերեկային ժամերին վիրահատարանում աշխատելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Նախապատրաստել վիրահատարանը և վիրահատության մասնակից անձնակազմին
- Կարգավորել և հետևել հիվանդին ճիշտ ժամանակին վիրահատարան բերելուն, վիրահատական սեղանին ճիշտ դիրքով պառկեցնելուն և վիրահատարանից հիվադասենյակ տեղափոխելուն։
- Վիրահատության ընթացքում օգնել վիրահատությունը իրականացնող բուժ. անձնակազմին՝ մատակարարելով համապատասխան գործիքներ, նյութեր և սարքավորումներ
- Հետևել վիրահատության ընթացքին՝ վերադարձնելով գործիքները և վիրակապական նյութերը: Կառավարել և վարել վիրահատական գործիքների, նյութերի ծախսը։
- Հետևել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոններին։ Վիրահատությունից հետո հավաքել գործիքները և կատարել համապատասխան մշակում։ Իրականացնել մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության։
- Կազմակերպել ընթացքը համաձայն Կենտրոնի որակի և անվտանգության ստանդարտներին
- Պատրաստել սպիտակեղենը, վիրակապական և կարելու նյութերը, հագուստը, գործիքները և սարքավորումները մանրէազերծման և հետևել մանրէազերծման որակին։ Ժամանակին և գրագետ կատարել անհրաժեշտ փաստաթղթավորում
8. Կատարել ավագ բուժքրոջ հանձնարարականները
Անհրաժեշտ որակավորումներ
- Միջին մասնագիտական կրթություն /կամ մասնագիտական կրթության առկայություն վիրահատարանի բուժքրոջ մասնագիտությամբ/
- Հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն
- Վերջին 2 տարվա ընթացքում մասնագիտական ակտիվ գործունեություն
- Բժշկական էթիկայի կաննոների իմացություն:
5. Համակարգչային բազային ծրագրերի իմացություն (MS Office)
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝
- երկուշաբթի-ուրբաթ 08:30-17:30,
- շաբաթ օրերին՝ 08:30-ից մինչև 14:00-ն:
Նախատեսվում է փորձաշրջան՝ 1 ամիս տևողությամբ
Աշխատավարձ՝ 200 000 — 350 000 ՀՀ դրամ
Հայտերը ուղարկել էլ.փոստով՝ նշելով նկարով CV, կամ մանրամասն պատմել ձեր մասնագիտական փորձի մասին։
Հարցերի դեպքում կարող եք այցելել “Աջափնյակ” Բժշկական Կենտրոն
(դիմել գլխավոր բուժքույր Լիանա Սառաջյանին)