Վիրահատական բուժքույր

Salary
200 000 – 350 000 AMD
Found by medjob
13.10.2026
Last confirmed at source
13.10.2026 (6 h ago)

“Աջափնյակ” Բժշկական Կենտրոնի վիրահատական բաժանմունքին անհրաժեշտ է բանիմաց, գրագետ, բծախնդիր և պատասխանատու բուժքույր՝ ցերեկային ժամերին վիրահատարանում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  1. Նախապատրաստել վիրահատարանը և վիրահատության մասնակից անձնակազմին
  1. Կարգավորել և հետևել հիվանդին ճիշտ ժամանակին վիրահատարան բերելուն, վիրահատական սեղանին ճիշտ դիրքով պառկեցնելուն և վիրահատարանից հիվադասենյակ տեղափոխելուն։
  1. Վիրահատության ընթացքում օգնել վիրահատությունը իրականացնող բուժ. անձնակազմին՝ մատակարարելով համապատասխան գործիքներ, նյութեր և սարքավորումներ
  1. Հետևել վիրահատության ընթացքին՝ վերադարձնելով գործիքները և վիրակապական նյութերը: Կառավարել և վարել վիրահատական գործիքների, նյութերի ծախսը։
  1. Հետևել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոններին։ Վիրահատությունից հետո հավաքել գործիքները և կատարել համապատասխան մշակում։ Իրականացնել մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության։
  1. Կազմակերպել ընթացքը համաձայն Կենտրոնի որակի և անվտանգության ստանդարտներին
  1. Պատրաստել սպիտակեղենը, վիրակապական և կարելու նյութերը, հագուստը, գործիքները և սարքավորումները մանրէազերծման և հետևել մանրէազերծման որակին։ Ժամանակին և գրագետ կատարել անհրաժեշտ փաստաթղթավորում

8. Կատարել ավագ բուժքրոջ հանձնարարականները

Անհրաժեշտ որակավորումներ

  1. Միջին մասնագիտական կրթություն /կամ մասնագիտական կրթության առկայություն վիրահատարանի բուժքրոջ մասնագիտությամբ/
  1. Հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն
  1. Վերջին 2 տարվա ընթացքում մասնագիտական ակտիվ գործունեություն
  1. Բժշկական էթիկայի կաննոների իմացություն:

5. Համակարգչային բազային ծրագրերի իմացություն (MS Office)

Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝

  • երկուշաբթի-ուրբաթ 08:30-17:30,
  • շաբաթ օրերին՝ 08:30-ից մինչև 14:00-ն:

Նախատեսվում է փորձաշրջան՝ 1 ամիս տևողությամբ

Աշխատավարձ՝ 200 000 — 350 000 ՀՀ դրամ

Հայտերը ուղարկել էլ.փոստով՝ նշելով նկարով CV, կամ մանրամասն պատմել ձեր մասնագիտական փորձի մասին։

Հարցերի դեպքում կարող եք այցելել “Աջափնյակ” Բժշկական Կենտրոն

(դիմել գլխավոր բուժքույր Լիանա Սառաջյանին)