ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ-վարակաբանի
- Հրապարակվել է
- 19.01.2026
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (1 ժամ առաջ)
ԻՀԱԿ ստացիոնար կլինիկան (հասցե՝ Մալաթիա-Սեբաստիա՝ Բաբաջանյան 42) աշխատանքի է հրավիրում բժիշկ-վարակաբանի:
Անհրաժեշտ է՝
- իրականացնել պացիենտների խորհրդատվություն, ախտորոշում և բուժում,
- հիվանդության պատմագրերի, նշանակման թերթիկների և բուժական գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի վարում,
- ներգրավվածություն հիվանդանոցային հերթապահություններին:
Պահանջվող որակավորում և հմտություններ
- բարձրագույն բժշկական կրթություն,
- կլինիկական օրդինատուրա,
- հավաստագիր՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու մասին,
- բժշկական էթիկայի նորմերի պահպանում,
- գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- համակարգչային MS Office ծրագրերի իմացություն,
- հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում,
- թիմում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգ՝ բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV), մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակը (առկայության դեպքում) ուղարկեն ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: