ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ

Զբաղվածություն
Հերթափոխային
Հրապարակվել է
06.02.2025
Հայտնաբերվել է medjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (2 ժամ առաջ)

#գործ_կա

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկան (հասցե՝ Ավան, Աճառյան 2) աշխատանքի է հրավիրում բուժքրոջ (ոչ հերթափոխային):

Մեր թիմին միացող մասնագետը պետք է իրականացնի.

  • պացիենտներից կենսանյութերի նմուշառման ճիշտ և անվտանգ կազմակերպում,
  • անհրաժեշտության դեպքում պացիենտների նմուշառման և անվտանգ կազմակերպում կենտրոնից դուրս՝ Քրեակատարողական հիմնարկներում, հոգեկան առողջության կենտրոններում և այլ հաստատություններում,
  • անհրաժեշտության դեպքում էլ-առողջապահական armed.am համակարգում կենտրոն բուժօգնության դիմած քաղաքացիների անձնական տվյալների մուտքագրում,
  • գրանցամատյանների և փաստաթղթերի վարման և հաստիքից բխող այլ աշխատանքներ:

Մասնագետը պետք է ունենա.

  • միջին մասնագիտական կրթություն,
  • հավաստագրում,
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ:

Համակարգչային բազային ծրագրերի (MS Office), ինչպես նաև անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Դիմելու ընթացակարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը ուղարկեն armaidsofficial@gmail.com էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով աշխատանքի անվանումը, որի համար դիմում են:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (95) 952025 հեռախոսահամարով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Yerevan Ambulance Service (Shtapbuzhognutyun)Երևան

Բուժքույր/բուժակ/

Առողջապահության պետական մարմիններHY
154 440 AMD
ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ — National Center for Infectious Diseases | medjob.am