ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում ՄՌԿ մասնագետի
- Հրապարակվել է
- 25.02.2026
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (18 րոպե առաջ)
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի:
Տևողություն` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջան
Աշխատանքի նկարագիր
- մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների կազմակերպում և իրականացում,
- աշխատակիցների ընդունման, ազատման, էական պայմանների փոփոխության մասին անհատական իրավական ակտերի պատրաստում,
- կադրային փաստաթղթաշրջանառության վարում,
- անձնական գործերի ձևավորում, պահպանում և արխիվացում,
- աշխատանքային պայմանագրերի, պաշտոնի նկարագրերի կազմում,
- աշխատաժամանակի հաշվառում և համապատասխան հաշվետվությունների կազմում:
Պահանջվող հմտություններ և որակներ
- Բարձր մակարդակի հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գրագիտություն (MS Office)
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- Կարգապահություն և ճշտապահություն, աշխատանքի կազմակերպման կարողություն,
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարում և/կամ իրավաբանական)
- Աշխատանքային փորձը համապատասխան պաշտոնում կդիտվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգ՝ բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն Armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: