ԻՀԱԿ-ը փնտրում է մարքեթոլոգի/ մարքեթինգային թիմի
- Հրապարակվել է
- 16.04.2026
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (18 րոպե առաջ)
ԻՀԱԿ-ը փնտրում է արդյունքին միտված մարքեթոլոգի կամ մարքեթինգային թիմի, որը կօգնի զարգացնել Ընկերության ծառայությունների ճանաչելիությունն ու արդյունավետությունը Հայաստանում։
Մենք ազգային մակարդակի առաջատար կառույց ենք, և մեր նպատակն է դարձնել որակյալ բժշկական ծառայությունները առավել հասանելի և տեսանելի բնակչության համար։
Ձեր առաքելությունը
Ստեղծել և իրականացնել մարքեթինգային համակարգ, որը՝
- կբարձրացնի դիմելիությունը (patient flow)
- կուժեղացնի բրենդի վստահությունը
- կբերի չափելի արդյունքներ
Հիմնական պատասխանատվություններ
- Կենտրոնի մարքեթինգային ռազմավարության մշակում (online + offline)
- Թվային հարթակների կառավարում (Meta, Google, այլ)
- Կոնկրետ KPI-ների սահմանում և արդյունքների մշտադիտարկում
- Սոցիալական ցանցերի բովանդակության ռազմավարություն
- Գովազդային արշավների պլանավորում և օպտիմիզացիա
- Թիրախային լսարանի սեգմենտավորում (B2C/B2B)
- Բրենդի դիրքավորման հստակեցում առողջապահական շուկայում
Մենք սպասում ենք, որ դուք՝
- Ունեք փորձ performance marketing-ում
- Կարողանում եք աշխատել թվերով (CTR, CPA, ROI և այլն)
- Ունեք հաջողված արշավների օրինակներ
- Մտածում եք ոչ թե post անել, այլ արդյունք բերել
Ինչ ենք առաջարկում
- Իրական ազդեցություն ունեցող նախագիծ ազգային մակարդակով
- Արդյունքահեն վարձատրության մոդել
- Ճկուն համագործակցության ձևաչափ (in-house / outsourcing)
- Երկարաժամկետ համագործակցության հնարավորություն
Դիմելու կարգը
Ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով աշխատանքի անվանումը: