Գլխավոր տեսուչ

Քաղաք
Երևան
Հասցե
Հայաստան, քաղ. Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, շենք 26
Ստորաբաժանում
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
Զբաղվածություն
Ժամանակավոր
Փորձ
առնվազն 2 տարի
Աշխատավարձ
267 072
Հրապարակվել է
12.10.2026
Վերջնաժամկետ
15.10.2026
Հայտնաբերվել է medjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (1 ժամ առաջ)

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետ-տեսուչին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր տեսուչներից մեկը կամ ավագ տեսուչներից մեկը կամ Տեսուչը:

Աշխատավայր

Հայաստան, քաղ. Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, շենք 26

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  • իրականացնում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումներ,
  • իրականացնում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղատնային գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գովազդի մասին օրենսդրության կատարման նկատմամբ ստուգումներ, վարչական վարույթների իրականացման աշխատանքներ,
  • իրականացնում է դեղի ստեղծման, նախակլինիկական հետազոտության, կլինիկական փորձարկման, արտադրության, պատրաստման, դեղաբուսական հումքի մշակման, ներմուծման, արտահանման, փոխադրման, պահպանման, իրացման, բաշխման, կիրառման, տեղեկատվության տարածման, ոչնչացման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ,
  • իրականացնում է իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականների նախագծերի կազմման աշխատանքներ՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար,
  • իրականացնում է «Լիցենզավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդագրերի նախագծերի կազմման աշխատանքներ՝ լիցենզավորող կամ թույլտվություն տրամադրող մարմիններին ներկայացնելու նպատակով,
  • իրականացնում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ,
  • իրականացնում է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական աշխատանքներ,
  1. իրականացնում է իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակում այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով,
  • իրականացնում է Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատանքների մեթոդական աջակցություն,
  • իրականացնում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքներ,
  • նախապատրաստում է դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով անհրաժեշտ նյութեր։

Իրավունքները

  • Վերահսկողության իրականացման ընթացքում համապատասխան ստորաբաժանումներից կամ այլ տեսչական մարմիններից պահանջել դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ մեթոդական աջակցության շրջանակներումներկայացնել առաջարկություններ,
  • ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտներից պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին,
  • ստուգումների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներից վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,

Վարչության պետ-տեսուչին ներկայացնել առաջարկություններ՝Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։

Պարտականությունները

  • նախապատրաստել Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվող առաջարկություն`ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերացման նպատակով ժամկետներ սահմանելու վերաբերյալ,
  • առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները,
  • կազմել վարչական իրավախախտումների գործերի քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր, նախապատրաստել վարչական իրավախախտումների տուգանքի որոշման նախագծեր,
  • ուսումնասիրել դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ,
  • մշակել համապատասխան նյութեր տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն առնչվող իրավական ակտերի մասին տնտեսվարող սուբյեկտների իրազեկումն իրականացնելու նպատակով:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ոլորտ: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ենթաոլորտ: Ֆարմացիա

Ուղղություն: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ոլորտ: ՔԻՄԻԱ

Ենթաոլորտ: Քիմիա

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում կամ առողջապահության բնագավառում դեղագետի երեք տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կոնֆլիկտների կառավարում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

267072

Էլեկտրոնային հասցե

melanya.khupelyan@gov.am

Հեռախոսահամար

010-51-56-22

Health and Labour Inspection Body of the Republic of ArmeniaԵրևանԺամանակավոր
նոր

Գլխավոր իրավաբան

Առողջապահության պետական մարմիններմինչև 16.10.2026HY
267 072
Health and Labour Inspection Body of the Republic of ArmeniaՎանաձորSenior / Ավագ

Ավագ տեսուչ

Առողջապահության պետական մարմիններմինչև 16.10.2026HY
189 696 AMD
Yerevan Ambulance Service (Shtapbuzhognutyun)Երևան

Վարորդ-սանիտար

Առողջապահության պետական մարմիններHY
174 002 AMD
Yerevan Ambulance Service (Shtapbuzhognutyun)Երևան

Բուժքույր/բուժակ/

Առողջապահության պետական մարմիններHY
154 440 AMD
Yerevan Ambulance Service (Shtapbuzhognutyun)Երևան

Բժիշկ

Առողջապահության պետական մարմիններHY
280 738 AMD
Գլխավոր տեսուչ — Health and Labour Inspection Body of the Republic of Armenia, Երևան | medjob.am