Հերթապահ լաբորանտի թափուր հաստիք
- Հրապարակվել է
- 16.12.2025
- Հայտնաբերվել է medjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (2 ժամ առաջ)
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առկա է հերթապահ լաբորանտի թափուր հաստիք
Հիմնական պահանջներն են․
- համապատասխան միջին մասնագիտական կրթություն,
- հավաստագրի առկայությունը պարտադիր է,
- լաբորատոր տեխնիկայի հետ աշխատանքի հմտություն,
- երակային և կապիլյարային ռեժիմներով նմուշառման ունակություն,
- համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office),
- ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն,
- աշխատասիրություն, պարտաճանաչություն, բծախնդրություն, արագ կողմնորոշման ունակություն,
- կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն:
Աշխատանքի պայմանները
- երկուշաբթիից ուրբաթ՝ 16:00-09:00,
- ոչ աշխատանքային օրերին՝ 24-ժամյա հերթապահություն
- Տրամադրվում է բժշկական ապահովագրություն:
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով կամ երկուշաբթիից ուրբաթ մոտենալ Ֆանարջյան 76՝ Անձնակազմի կառավարման բաժին (09:00-16:45):
Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղղարկել Hrmarinehakobyan@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Հերթապահ լաբորանտ»: Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-նն է։